կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 06:20
Սպորտ

Արցախի պատգամավորները կստանան 32500 դրամ

Արցախի պատգամավորները  կստանան 32500 դրամ
ԼՂՀ Ազգային ժողովի ոչ մշտական հիմունքներով աշխատող պատգամավորներն իրենց գործունեության ծախսերի համար այլեւս ամսական 15 հազար դրամ չեն ստանա, այլ նվազագույն աշխատավարձի չափով, որը հունվարի 1-ից կկազմի 32500 դրամ: Այսօր պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ քննարկմանը ներկայացված` ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով է դա սահմանվում, որն էլ արժանացել է պատգամավորների հավանությանը: Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի 33 պատգամավորներից 17-ն են ոչ մշտական հիմունքներով աշխատում: Մնացած պատգամավորներն ամսական ստանում են 250 հազար դրամ աշխատավարձ, բացառությամբ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի. ԱԺ նախագահը ստանում է 300 հազար, իսկ փոխնախագահը` 260 հազար դրամ: