|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանյան շուկայում հաճախ որոշ հայկական արտադրության ապրանքներ ավելի թանկ են, քան արտասահմանից ներկրվածները:
Օրինակ, հայաստնայան մրգերից պատրաստված հյութերի գինը ավելի բարձր է, քան Ուկրաինայից բերված արեւադարձային մրգերից պատրաստված հյութերինը: Ինչո՞ւ:
Այս հարցի պատասխանը տվեց Բիզնես աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը: Խնդիրն այն է, որ ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ ավելի վատ է աշխատում մատակարարման շղթան. հումք արտադրողի, հումք մատակարարողի, գնորդի եւ մյուս օղակների միջեւ համագործակցությունը դժվար է կայանում: