Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց Ցեղասպանության հատուցման հարցը ուսումնասիրելու նպատակով ՀՅԴ-ի առաջին հավաքը տեղի ունեցավ 2007-ին, որը կրեց շարունակական բնույթ: Այսօր Երեւանում խմբի «Արդարացի լուծում. Հատուցումներ Հայոց Ցեղասպանության համարե նախագծի շնորհանդեսն էր: Զեկուցումներով հանդես եկան խմբի անդամ Ջերմեյն ՄըքՔափլին, Հենրի Թերիոն:
«Իմ կարծիքը երբեք չեմ թաքցրել Թուրքիայում: «Ցեղասպանություն» բառը 50 անգամ այնտեղ կրկնել եմ եւ կային մարդիկ, որոնք համաձայն էին ցեղասպանությանը, ուղղակի հանրությունից գաղտնի է պահվում»,- իր զեկույցում ասաց Մասաչուսեթսի համալսարանը ներկայացնող փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հենրի Թերիոն:
Դոկտոր Թերիոն ուսումնասիրման խմբի ատենապետն է եւ գլխավորոպես աշխատել է զեկույցի «Ներածական», «Հայոց Ցեղասպանության հասցրած վնասները» եւ «Հատուցումներ բարոյագիտական վերլուծություն» բաժինների վրա:
Իսկ ԱՄՆ Բրաունի համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածու Ջերմեյն ՄըքՔալփին «Քաղաքական գործնըթացը հատուցում եւ որպես հատուցում» թեմայով զեկույցում, մասնավորապես, ասաց. «Հայերը պարտավոր են ճշմարտությունը բացահայտել: Եթե թուրքերն ասում են՝ հայ չեմ սպանել, անգամ կենդանի չեմ եղել այդ ժամանակ, դա չի նշանակում, որ նրանք պատասխանատվություն չեն կրում: 1915-ից 100 տարի է անցել, բայց արդարությունը բացահայտելու համար ժամանակը դեր չի խաղում ու չենք կարող մոռանալ ցեղասպանությունը, եթե խնդիրները չեն լուծվել»:
Հայոց ցեղասպանության հատուցման ուսումնասիրման խմբի նպատակն է նախագիծը ենթարկել արտաքին զննումի եւ բազմակողմանի ու փորձագիտական քննական գնահատականի: Նրանք փորձում են մշակել Հայոց Ցեղասպանության հատուցման հարցի վերաբերյալ հնարավորինս պատասխանատու եւ բաց վերլուծություն:
Նշեք, որ խմբի կազմում ընդգրկված են նաեւ Ալֆրեդ դե Զայասը՝ Հարվարդի համալսարանից, Արա Պապյանը՝ Երեւանի պետական համալսարանից եւ Ջորջ Աղջայանը՝ Ակտուարների ընկերակցությունից:
Հայոց Ցեղասպանության համար ուսումնասիրման խմբի զեկույցի ֆինանսավորումը ստանձնել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: