|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 02.05.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 5 զինծառայողների ընտանիքների:
Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանի, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Կարեն Մարատի Ուլուբաբյանի սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000, 250 000 և 300 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներ, որոնք սպասարկվում են անվճար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ