Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
|
|
|
|
|
«Ոչ մի երկրում մարդու իրավունքներն այնպես չեն ոտնահարվում, ինչպես մեր երկրում: Մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե դատական ատյաններում, այլ` հրապարակում, փողոցում: Մեր այս երթը նվիրված է Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանությանը»,- իր ելույթում ասաց ՀԱԿ-ի անդամ Արամ Մանուկյանը:
Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ երեք օրվա ընթացքում կալանավայրերից ազատվել են Գաբրիել Գաբրելյանը եւ Ֆելիքս Գեւորգյանը, եւ որ Մենք շարունակելու ենք պայքարը՝ մինչեւ ազատ արձակվեն «Մարտի 1-ի գործով դատապարտված բոլոր կալանավորները: «Նրանց ազատությունը մեր բոլորի ազատությունն է, եւ բանտերում մեր ընկերների ազատությունն էլ է ձեր ձեռքերում»,- դիմելով երթի մասնակիցներին հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:
Ինչպես միշտ երթի մասնակիցները պահանջում էին ՀՀ նախագահի և կառավարության հրաժարականը, վանկարկում բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով կոչեր:
ՀԱԿ-ի այսօրվա երթին չէր մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի
Տեսանյութը տես՝ ԱՅՍՏԵՂ