Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ամենամյա երթը` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:
Նշենք, որ երթն անցկացվում է` սկսած 2008-ից, սակայն մասնակիցների թիվը, նախորդ տարիների համեմատ, զգալիորեն աճել է: 1000-ից ավելի ցուցարարներ, «Ո’չ բռնապետությանը, ո’չ Սերժ Սարգսյանի ռեժիմին» գրությամբ պաստառն առջևում պահած, քայլեցին Կենտրոնի փողոցներով: Երթին մասնակցում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը և այլք:
Լևոն Զուրաբյանն Ազատության հրապարակում ընթերցեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված բանաձև, որն ակցիայի մասնակիցների անունից հանձնվեց ԵԽ հայաստանյան գրասենյակին: Զուրաբյանը կոչ արեց ՀՀ քաղաքացներին` հետևողականորեն պայքարել իրենց հիմնարար իրավունքների համար:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես` Եվրոպայի խորհրդին և նրա Խորհրդարանական վեհաժողովին, համերաշխություն ցույց տալ ազատության համար պայքարող հայ ժողովրդին և համարժեք միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանի իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորությունները ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- ասված էր ԵԽ-ին ուղղված բանաձևում:
Երթի մասնակիցները ՀԱԿ ավանդական կարգախոսներով Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանին հարող տարածք, հետո` Հանրապետության հրապարակով` Ազատության հրապարակ` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց և, Սերժ Սարգսյանին հեռացնելով նախագահի պաշտոնից, հասնել իշխանափոխության: Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցները սկսեցին սուլել, ոմանք անգամ միջնամատը պարզեցին` ի նշան բողոքի:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: