կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-11 00:15
Աշխարհ

Մեկ աթոռ դատարկ է լինելու

Մեկ աթոռ դատարկ է լինելու

Այսօր կենտրոնական եվրոպական ժամով ժամը 13:00-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետարանում անցկացվելու է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Երբ դեսպանները, Նորվեգիայի թագավորը և մյուս կարևոր հյուրերը զբաղեցնեն իրենց տեղերը, մեկ աթոռ դատարկ է թողնվելու՝ այս տարվա հաղթողի համար:

 

Մրցանակին արժանացած Լիու Քսիաոբոն բանտարկված է, իսկ  նրա ազգականները տնային կալանքի տակ են: Մրցանակը՝ ոսկե մեդալ և 1.4 միլիոն ԱՄՆ դոլար, ստացող չկա և 1936 թ.-ից հետո սա առաջին դեպքն է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը չի հանձնվելու իր տիրոջը:

 

Երեկ Օսլոյում մոտ 100 ցուցարարներ «Ազատություն Լիուին, Ազատություն Չինաստանին» բղավելով քայլել են դեպի Օսլոյում Չինաստանի դեսպանատուն և փորձել են Լիուին ազատ արձակելու կոչ անող խնդրագիր ներկայացնել՝ ավելի քան 100.000 ստորագրություններով:

 

Արարողությունը ուղիղ հեռարձակվելու է ինչպես մի շարք միջազգային վեբ-կայքերով, որոնք այժմ արգելափակված են Չինաստանում, այնպես էլ Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքով: