Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զաքար Խոջաբաղյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ՀՖՖ նոր նախագահ Արմեն Մելիքբեկյանի նախկինում ծավալած գործունեությանը, գրում է.
«Կարծում եմ՝ ՀՖՖ նոր ղեկավարին պատկանող էս կայքին ավելի շատ գրանտ կսկսեն տալ։
«Բարով վայելեք»։
Այ՝ երբ վերջին աթոռն էլ իրենցով կանեն, նոր կարելի է քանդել էդ բաբելոնյան նոր աշտարակը՝ դրանց թողնելով փլատակների տակ։ Իսկ հիմա՝ թող ճարտարապետների ու բանվորների ողջ թիմը մեկտեղվի։»
Զաքար Խոջաբաղյանը գրառման տակ մեջբերել է նաև ս/թ մարտի 23-ի իր գրառումը, որտեղ մանրակրկիտ ձևով ներկայացնում է ՀՖՖ նորընտիր նախագահին պատկանող «epress.am» կայքի բնույթը, ֆինանսավորման աղբյուրներն, ինչպես նաև գաղափարական ուղղվածությունը:
Խոջաբաղյանը գրառմանը կից ներկայացրել է նաև թեմային առնչվող մի շարք լուսանկարներ:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«epress կայքը հերթական «լուրն» էր հրապարակել՝ ինչպես պարբերաբար անում է՝ թիրախավորելով բանակը... Ակնհայտ մանիպուլյատիվ վերնագրերը, թշնամական ենթատեքստ պարունակող ձևակերպումները, որոնք թիրախ են դարձնում բանակը, եկեղեցին, ընտանիքը, Արցախը, իսկ էս վերջերս նաև Հայաստանի հարավային դարպասը՝ Սյունիք, Մեղրի... վաղուց օրինաչափ երևույթ են այդ կայքում... Էդ էն նույն կայքն է, որը առաջինն է հրապարակել էն Ասյա Խաչատրյանի թեման՝ ձևակերպումներով հարվածելով Արցախին՝ զարգացնելով «Արցախ-Հայաստան» արհեստական կոնֆլիկտը, էդ էն նույն կայքն է, որը առաջինն էր հրապարակել Շուռնուխյան դեպքերը՝ հարվածելով Սյունիքին և արհեստական ու կեղծ լարվածություն հրահրել։ Էդ էն նույն կայքն է, որը լուսաբանում էր բազմազանության երթերը՝ Ոչ Բանակին, Ոչ Պետությանը, Ոչ Ազգին, Ոչ Եկեղեցուն և նմանատիպ լոզունգներով, որոնց առաջամարտիկներից են Լարա Ահարոնյանները և հարակից շրջանակները... Էդ էն նույն կայքն է, որի գործունեությանը հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ ֆինանսավորվում է անմիջապես Ադրբեջանից, կայք, որը շաբլոն էր կախել «...Ղարաբաղում չպետք է նախապատվություն տրվի, որևէ էթնիկ խմբին, նրանք անպայմանորեն հավասար իրավունքներ և հնարավորություններ պետք է ունենան...» ձևակերպմամբ... Ու ոչ-ոք չի հարցնում, թե քանի՞ էթնիկ խումբ կա Արցախում, և ինչ խմբերի նկատի ունեն էդ կայքի պատասխանատուները...
Էդ կայքի թիրախ թեմաները իրենք էլ չեն թաքցնում...
Իսկ ամենազավեշտալին, որ մի կողմից ընդգծում են, որ կայքի նյութերն օգտագործելիս հղումը պարտադիր է, մյուս կողմից էլ նշում, թե պատասխանատվություն չեն կրում կայքում արտահայտված բոլոր կարծիքների համար...
Այսինքն, ստացվում է, որ խելքներին փչածը կարող են դուրս տալ ու դրա համար պատասխանատու չեն, բայց բոլոր նյութերի վրա հեղինակային իրավունք ունեն...
Հարց է առաջանում՝ Վանեցյանը չի ուզու՞մ զբաղվել սրանցով... Ասում են, որ ՀՖՖ-ն մի լավ տնտղի, էս կայքի հետ սերտ կապեր ունեցող հետաքրքիր դեմքերի կարող է բացահայտել....
Մենակ չասեք, թե էդ կայքը հատուկ բացել են, որ բոլոր դավաճաններին վերահսկեն... Եթե 2011 թվից էդ վերահսկողությունը սենց տեսք ունի, ապա ավելի լավ է ԱԱԾ-ն փակել՝ գնալ տներով, քանի-որ մի փոքր ուշադիր զննելով պատկեր է ստեղծվում, որ ավելի շատ սրանք են վերահսկում, քան իրենց են վերահսկում... Ու հասել են նրան, որ ոչ միայն սենց պրովոկացիաներ են անում բանակի ու պետության հենասյուների դեմ, քարոզում ակնհայտ հակապետական, ապազգային թեմաներ, այլ նաև դասընթացներ ու ճամբարներ են անում հատկապես դեռահաս աղջիկների համար ու սահմանամերձ գյուղերի երիտասարդների... «խաղաղասիրական»...
Ի դեպ, ուշադիր զննելով դրանց գործունեությունը՝ ակնհայտ է, որ հիմնականում նույն դեմքերն են գործող անձիք... Նիկոլ Փաշինյանին օտարերկրյա գործակալական ցանցի մասին զեկուցողները, թող էս հարցի վրա էլ ուշադրություն հրավիրեն... Մարդ ես՝ միգուցե տեղյակ չի, որ իր նշած «ավանդական ընտանիքի մայրը», իր նախկին խորհրդականներից մեկի քույրը (ու ընդհանրապես դրանց ընտանիքը) էդ կուտոկի առանցքային ֆիգուրանտներ են...
#epress #թշնամի #Ադրբեջան #օտարերկրյա_գործակալ»: