կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 02:32
Տնտեսական

Հավասար չվճարելով բոլոր հղիներին` կոռուպցիոն տարրեր են մտնելու համակարգ

Հավասար չվճարելով բոլոր հղիներին` կոռուպցիոն տարրեր են մտնելու համակարգ

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«Բոլորը համաձայն են սոցիալական հավասարությանը, երբ վճարում ենք հավասար բոլոր մայրերին` երեխայի ծնունդի համար: Իսկ երբ հղիներին հատկացում ենք նպաստ, բայց որոշում վճարել ոչ բոլորին` արդեն սկսում են դժգոհել: Սակայն դժգոհները կանանց ընդամենը 3 տոկոսն է»,- ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Խնդիրն այն է, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի գործող տարբերակը սահմանում է, որ յուրաքանչյուր աշխատող եւ հղիության, հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձ, ով ստանում է ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատաիկից բարձր աշխատավարձ, ժամանակավորապես անաշխատունակության արձակուրդի ընթացքում ստանալու է միայն նվազագույն աշխատավարձի հինգապատիկին համարժեք փոխհատուցում (այսօր 150.000 դրամ, իսկ հունվարի 1-ից` 162.500դրամ)`նախկինում իր ողջ աշխատավարձին համարժեք փոխհատուցում ստանալու համար:


Այս առիթով ԱԺ պատգամավոր եւ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ սոցիալական հավասարության գաղափարը տաղանդավոր էր և պետք է յուրաքանչյուր նախագծի հիմքում դա դնել:

 

«Օրենքում փոփոխություններ չպետք է լինեն, արդարության սկզբունքը պետք է գործի բոլորի համար, այլ ոչ թե աշխատողի համար օրենքը ձեռնտու լինի, չաշխատողին` ոչ»,- ասաց Ար.Մինասյանը:

 

Հր. Հակոբյանը կարծում է, որ հնարավոր չէ ընդունել օրենք, որը կգոհացնի բոլորին. զորօրինակ ինքը դժգոհ է, որ երեխայի ծնունդի համար գումար են վճարում բոլոր մայրերին. հարուստ ընտանիքը չպիտի ստանա այդ գումարը:

 

Ներկայումս շուրջ 14.000 կին է օգտվում հղիներին հատկացվող գումարից, իսկ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխությունից հետո կտուժի նրանցից 420-ը, ինչը շատ քիչ տոկոս է կազմում, ըստ Հր. Հակոբյանի:

 

Սակայն Ար.Մինասյանը չի կիսում այդ կարծիքը. նրա համոզմամբ, հավասար չվճարելով բոլոր հղիներին` կոռուպցիոն տարրեր են մտնելու համակարգ: