Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ` ՄԻՊ-ի գրասենյակում անցկացվեց քննարկում հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ:
«Հիշեցնենք, որ չնայած նրան, որ օրինագծով չաշխատող մայրերը նույնպես ստանալու են հղիության և ծննդաբերության նպաստ, սակայն փոխարենը կրճատվելու է աշխատող մայրերի հղիության և ծննդաբերության նպաստը: Կառավարությունն արդեն հաստատել է օրինագիծը, սակայն այն դեռ չի քննարկվել Ազգային ժողովում:
Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ կանանց իրավապաշտպան ՀԿ-ներից՝ «Հասարակություն առանց բռնության», Կանանց ռեսուրսային կենտրոն, Կանանց իրավունքների կենտրոն, Երևանի պետական համալսարանի գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն:
Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ օրինագիծը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում կարող է հանգեցնել կանանց աշխատանքային, սոցիալական և այլ իրավունքների սահմանափակման: Կանանց իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ օրինագիծը կհանգեցնի ծնելիության նվազման և պետության սոցիալական քաղաքականության կրճատման: Առաջիկայում Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ համատեղ կմշակի օրենսդրական առաջարկներ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնելու համար:
Հանդիպման մասնակիցները նաև մտահոգություն հայտնեցին այն առիթով, որ օրինագիծը մշակելիս չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ, ինչպես նաև այն չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի՝ ի խախտումն Նախագահի հրամանագրի»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: