Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Դեկետեմբերի 6-ին ՀՀ վերահսկիչ պալատը փակ ռեժիմով քննարկել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքները: Այդ մասին պաշտոնական որևէ տեղեկություն դեռևս չի հաղորդվել:
Օրերս ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը առանձին-առանձին եղել են հանրապետության նախագահի մոտ և ներկայացրել իրենց փաստարկներն ու հակափաստարկները: Թե ինչ որոշում է կայացվելու այդ հանդիպումների հիման վրա և թե ՎՊ ստուգումների արդյունքներն ամփոփող զեկույցում խախտումների ինչ ծավալ է ներկայացվելու, դեռևս պարզ չէ:
Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, թե այդ ստուգումների արդյունքում Վերահսկիչ պալատը լուրջ խախտումներ է հայտնաբերել: ՎՊ նախագահը չէր հերքել այդ տեղեկությունները:
Միաժամանակ, ըստ մամուլի, Խաչիկյանը խոստացել էր Վերահսկիչ պալատի մասին սենսացիոն բացահայտումներ անել իր համար անցանկալի զարգացումների դեպքում: Այս լուրը, սակայն, Խաչիկյանը հերքել է: Նախ տարածել է, հետո` հերքել: Սպասենք զարգացումներին: