|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել: Այս մասին ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով yerkir.am-ի հարցին:
ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հայտարարեց, որ չի հավատում օֆշորային այդ սկանդալին: Ըստ նրա` ինքը թեմայի շուրջ խոսել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, վերջինս էլ վստահեցրել է, որ նման բան չկա, ամենը սուտ է:
Լրագրողների դիտարկմանը, որ Կիպրոսի դատախազը հերքել է վարչապետի ասածները, ստացվում է նա ստե՞լ է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել որեւէ մեկի ստի մասին»:
Հարցին՝ հիմա վարչապետի՞ն, թե՞ Կիպրոսի դատախազին է հավատում, Աբրահամյանը արձագանքեց, որ իրականությանն է հավատում, գործը գտնվում է պատկան մարմիններում, նրանք կտան իրենց եզրակացությունը, որից հետո էլ իրենք կտան իրենց գնահատականը:
ԱԺ նախագահը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ իր եւ վարչապետի հարաբերությունները լարված չեն: