|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Պանիր արտադրող ընկերությունները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) տրամադրված տվյալներում նշել են, որ անցած տարի որոշ ընկերություններ պանրի արտադրության մեջ օգտագործել են քիչ քանակությամբ կաթի փոշի: Բայց այս տարի, կաթի փոշի ընդհանրապես չեն օգտագործել:
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ կաթնամթերք արտադրող կազմակերպությունները պետք է պարտադիր նշեն պիտակի վրա, թե կաթնամթերքի մեջ կաթի փոշի կա՞, թե՝ ոչ, իսկ եթե կա, ապա ի՞նչ քանկությամբ: Սակայն մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կաթնամթերք արտադրողները չեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջը՝ կաթնամթերքի վրա նշում չեն կատարել»,- հայտարարեց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը: Հանձնաժողովը կաթնամթերքում կաթի փոշի է հայտնաբերել, որի մասին չի նշվել պիտակում:
Ավելին, որոշ ընկերությունների արտադրանքում հայտնաբերվել է օրենսդրությամբ արգելված ոչ կաթնային նյութեր: «Խոսքը վերաբերում է սոդային»,- տեղեկացրեց Արտակ Շաբոյանը, սակայն չբացահայտեց այդ ընկերությունների անունները:
Հանձնաժողովի որոշմամբ՝ փորձաքննության արդյունքները կտրամադրվեն գյուղատնտեսության նախարարությունը: