Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Մեծ Պահքի հետ կապված կաթնամթերքի եւ մսամթերքի սպառումը նվազել է։ Սա պարզեցինք մթերային խանութներում կատարած ուսումնասիրության արդյունքում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը և հավելում.
««Էվրիկա» սուպերմարետի Պարոնյան մասնաճյուղում օպերատոր Լիլիթը մեզ հայտնեց, որ կաթնամթերքի եւ մսամթերքի վաճառքը Պահքի հետ կապված նվազել է նվազագույնը 20-30 տոկոսով։ Փոխարենը աճել է բանջարեղենի եւ որոշ պահածոների, ընդեղենի սպառումը։ Մթերային միջին խանութներից մեկի աշխատակիցը մեզ հայտնեց, որ Պահքի սնունդ գնում են հիմնականում հարուստները, քանի որ բանջարեղենը շատ թանկ է պակաս գնողունակ խավի համար։ Արտադրող ընկերությունները հիմնականում խուսափում են հստակ պատասխանել՝ Պահքի շրջանում մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության ծավալների նվազում արձանագրվե՞լ է, թե ոչ։ Մեր հարցումներին արձագանքեց միայն «Թամարա» ընկերությունը, որտեղից պատասխանեցին, որ կաթնամթերքի արտադրությունը այս շրջանում, սպառման հետ կապված, նկատելիորեն նվազել է»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: