|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից այսօր պարգևատրվել է «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ԱՊՀ երկրների երիտասարդական միության ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը ժամանակին իրեն կոչում էր «մեդիամագնատ»: Նրա «շնորհիվ» 2011թ.-ից Հայաստանում գործում են «Ռուսական գրքի տուն» կենտրոնները, ուր պետք է բացվեին «Պուտին» ակումբներ:
«2013թ. Անդրանիկ Նիկողոսյանը ղեկավարում է Եվրասիական ազգային շարժումը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու արտաքին քաղաքականության ծրագրին և Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն: 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Անդրանիկ Նիկողոսյանը ՌԴ մշակութային զարգացման, արտերկրում ռուս մշակույթի, ինչպես նաև ռուսերենի զարգացման և տարածման համար պարգևատրվել է «Բարեկամության շքանշան»-ով, իսկ 2013 թվականին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կողմից՝ «Պատվո շքանշան»-ով»,-նշվում է Անդրանիկ Նիկողոսյանի կենսագրության մեջ: