|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր նախագահ Ահմեդ Դավութօղլուն այսօր կայանալիք` նախագահի երդման արարողությունից հետո կհանդիպեն Չանքայա պալատում:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանի երդման արարողությունը տեղի կունենա Մեջլիսում, որից հետո՝ այցելություն Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան:
Էրդողանի կողքին կլինեն նաև նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նրա կինը՝ Հայրուննիսա Գյուլը: Երկու ղեկավարները ելույթ կունենան, որից հետո Էրդողանը պատվո մեդալ կշնորհի Գյուլին:
Հայտնել են, որ երդման արարողությանը մասնակցող երկրների թիվն անցել է 90-ից: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս ներկա կգտնվի Էրդողանի երդման արարողությանը: