Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ առավոտյան 8:30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է Էջմիածնի բնակիչ, 1955թ. ծնված Գևորգ Այվազյանը՝ «Ճուտ Գևորգ» մականունով: Վերջինս Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին, ժամը՝ 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով [ինքնասպանության հասցնել]: Գևորգ Այվազյանը աշխատում էր գեներալ Մանվելի կնոջ՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ում: Ըստ շրջանառվող լուրերի, «Արա և Այծեմնիկ»ՍՊԸ-ում Գևորգը ֆինանսական հարցերով է զբաղվել և չարաշահումներ է թույլ տվել, ինչը հայտնաբերել է սեփականատերը, և Գևորգը ինքնասպանության փորձ է արել:
Մեկ այլ վարկածի համաձայն, վիճաբանություն է եղել «Ճուտ Գևորգի» և ընկերության ղեկավարների միջև, ինչ-որ հարցերի շուրջ նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել, մեծ վեճ է ծավալվել, և վիճաբանության ընթացքում կրակել են Գևորգի վրա:
Այս գործը մայրաքաղաքի իրավապահների քննության տիրույթում է, և չի բացառվում, որ այն ճակատագրական դառնա գեներալ Մանվել Գրիգորյանի համար, քանի որ «վերևներից» իսկությունը բացահայտելու հրահանգ կա:
Երեկ երեկոյան «Առավոտինե հայտնի դարձավ, որ օրերս գեներալ Մանվել Գրիգորյանը լքեր է հանրապետությունը: Այդ տեղեկությունը ճշտել, սակայն, չհաջողվեց: