Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գեներալ Կվաչկովը մտդրվել էր արշավել Մոսկվա:
Ըստ «Կոմերսանտի», դեկտեմբերի 23-ի երեկոյան Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) գեներալ Վլադիմիր Կվաչկովը ձերբակալված է: Հետաքննությունը դեռ շարունակվում է: Երթադրվում է, որ գեներելը մերձմոսկովյան քաղաքներում կազամավորել է աշխարհազորային խմբեր, որոնք գեներելի ազդանշանով պետք է գրավեին զորամասեր եւ զինված արշավանք սկսեին Մոսկվայի դեմ:
Թերթը գրում է, որ գեներալին ձերբակալել են աշխարհազորային ջոկոտներից մեկի` «Մինինի եւ Պոժարսկիի» անվան Տոլյատիի ջոկատի առաջնորդ Պյոտր Գալկինի ցուցմունքներով:
Գալկինը հայտարարել է, որ խելապակաս գեներալի «ժողովրդական աշխարհազորի» ջոկատը ստեղծվել է, որ գեներելի համար անհրաժեշտ պահին գրավեն նախ ռազմական պահեստները, զինվորականներին ներգրավեն իրենց կողմը եւ արշավեն Մոսկվա։
Հետաքննությունը դեռեւս չի պարզել գեներալի Կվաչկովի իրական նպատակները: Գալկինն էլ այդ մասին ոչինչ չի ասել։ Ամենայն հավանականությամբ, նա էլ մանրամասներ չի իմացել գեներալի նպատակների մասին: Գալկինը, ձերբակալվել է 2010թ. ամռանը, երբ մի խումբ երիտասարդների հետ` անտառում արբալետից կրակելու վարժանքներ անցկացրել ժամանակ։
Վլադիմիր Կվաչկովի նկատմամբ գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 2 հոդվածներով՝ 205.1-րդ հոդվածի առաջին կետով` «ահաբեկչական գործունեություն» եւ 279-րդ հոդվածով` «զինված ապստամբության փորձ»։
Մինչեւ այս ձերբակալությունը, գեներալ Կվաչկովը մեղադրվում էր Անատոլի Չուբայսի դեմ մահափորձի համար: Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը նրան արդարացրել էր: Կվաչկովին նորից ձերբակալեցին հաջորդ օրը` դեկտեմբերի 23-ին: