Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրքերը թեժացան:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց նիստը շարունակել այնքան մինչև օրակարգը սպառվի: Առաջարկն ընդունվեց ձայների` 63 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ելույթ ունեցավ և դիմեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին` ասելով. «Այսուհետ Դուք անձամբ նախագահ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունը»:
Մելքումյանն էլ նրան հորդորեց զսպել հակադարձելու մոլուցքը և բոլոր արտահայտություններն ընկալել քաղաքական հարթությունում: «Հավուր պատշաճի ընկալեք իրականությունը»,- ասաց նա:
Աշոտյանն էլ հակադարձեց. «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե քարեր նետել»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը Արմեն Աշոտյանին արձագանքեց. «Էշ-էշ դուրս մի՛ տուր»:
Աշոտյանն ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը վեճի բռնվեցին: ՀՀԿ-ական պատգամավորները բորբոքված Արմեն Աշոտյանին դուրս հանեցին դահլիճից, որ վեճը դադարի: Քիչ անց նա վերադարձավ դահլիճ:
Արա Բաբլոյանը հորդորեց կոռեկտության սահմաններում լինել: