կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-09 07:02
Մշակույթ

Մինասի որմնանկարները դեռ Գյումրիում են

Մինասի որմնանկարները դեռ Գյումրիում են

Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարները «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու նախաձեռնությունը բողոքի հերթական ալիքն է բարձրացրել:

Ինչպես տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, այսօր «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարն անջատել են պատից եւ պատրաստվել դրանք տեղափոխել Երեւան, սակայն գյումրեցիների և հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է որմնանկարներն այսօր չտեղափոխել: Դրանք ներկայումս կողպված են գործարանի պահեստում: Նկարչի որդին` Արման Ավետիսյանը, երաշխիքներ է տվել, որ փականը գաղտնի չի բացվի, նաեւ` որ որմնանկարները ոստիկանության միջամտությամբ չեն տեղափոխվի:

Մինասի որմնանկարները տեղափոխելու դեմ հանդես եկող գյումրեցի արվեստագետները դրանց վերականգնողական աշխատանքները Գյումրիում իրականացնելու առաջարկով դիմել են ՀՀ մշակույթի նախարարին: Խնդրի քննարկման նպատակով վաղը նախարարը հանդիպելու է գյումրեցիների պատվիրակության հետ: