Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» եւ «Գորգ են գործում» որմնանկարները կմնան Գյումրի քաղաքում:
Ինչպես կառավարության այսօրվա նիստում զեկուցեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, «Հայկական հովվերգությունը»` բաղկացած երկու մասից, վերականգնումից հետո ամրացվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց նիստերի դահլիճում, իսկ «Գորգ են գործում» աշխատանքը` Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված շենքի սրահում:
Նշենք, որ Շիրակի մարզում Մինաս Ավետիսյանի` փրկության ենթակա դեռեւս 4 որմնանկար կա:
«Քանի որ Գյումրիում այս հարցի նկատմամբ շատ մեծ ուշադրություն կա, պետք է խնդրենք հասարակական կազմակերպություններին, որպեսզի նոր առաջարկություններ ներկայացնեն մեզ, որպեսզի մենք այդ որմնանկարները նույնպես կարողանանք փրկել, քանի որ դա է մեր գերխնդիրը. որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ եթե գտնվեն այնպիսի տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ի վիճակի կլինեն ներդրումներ կատարել և այդ որմնանկարները փրկել, ապա կառավարությունը մնացած չորս որմնանկարների վերաբերյալ եւս կայացնի որոշումներ, որպեսզի դրանք մնան Շիրակի մարզում:
«Ուղղակի անհրաժեշտ է գտնել այնպիսի մարդկանց, ձեռնարկություններ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել»,- ավելացրեց վարչապետը: