Կամբոջայում ջրի փառատոնի տոնակատարության ընթացքում մայրաքաղաքի կամուրջներից մեկի վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով 339 մարդ է զոհվել: Ականատեսների հավաստմամբ` կան հարյուրավոր վիրավորներ:
Կամբոջայի պետական հեռուստատեսության տվյալներով գրեթե բոլոր զոհվածները կանայք են:
Փառատոնի ընթացքում մի քանի քաղաքացի էլեկտրահարվել է, ինչից հետո խուճապ է սկսվել և հրմշտոցի արդյունքում հարյուրավոր մարդիկ ճզմվել են կամ շնչահեղձ եղել:
Կամբոջայում ամեն տարի ջրի փառատոն է կազմակերպվում` ի նշան երախտագիտության` պարարտ հողի և առատ ձկների համար և հազարավոր կամբոջացիներ հավաքվում են մայրաքաղաքում` տոնակատարությանը մասնակցելու համար: