Փոխարժեքներ
16 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.67 |
EUR | ⚊ | € 444.93 |
RUB | ⚊ | ₽ 4.8445 |
GBP | ⚊ | £ 511.44 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Բրիտանացի գիտնականները հայտնագործել են մի մանրէ, որը, հատուկ «սոսինձ» արտադրելով, կարող է բետոնե կառույցները իրար ամրացնել:
Գենետիկորեն ձևափոխված միկրոբը այնպես է ծրագրավորվել, որ կարողանա բետոնը կառույցների մեջ եղած ճաքերով լողալ ներքև: Երբ մանրէն հասնում է ճեղքի հատակին, սկսում է արտադրել կալցիումի կարբոնատի և մանրէական սոսնձի խառնուրդ, ինչը «սոսնձում է» բետոնը:
Ծրագրի ղեկավարներն ասում են, որ «սոսնձող» մանրէն կարող է օգտակար լինել հատկապես ետերկրաշարժային գոտիներում, որտեղ շինությունները ամրացման խիստ կարիք ունեն: Մինչ այս հայտնագործությունը՝ ճեղքերը նորոգելու ոչ մի այլ դյուրին միջոց չէր հայտնաբերվել:
«Սոսինձ-մանրէի» նախագիծն իրագործել են Նյուքասլի համալսարանի ուսանողներ՝ որպես ԱՄՆ-ում տեղի ունեցած գիտությունների խոշոր միջազգային մրցույթի մաս: