կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-23 02:42
Քաղաքական

Հայոց ցեղասպանության փաստն ընդունած առաջին պետության խորհրդարանում

Հայոց ցեղասպանության փաստն ընդունած առաջին պետության խորհրդարանում

Ուրուգվայի խորհրդարանում երկրի օրենսդիր մարմինը և Մոնտեվիդեոյի Հայ դատի հանձնախումբը հանդիսությամբ նշել են  Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 13.226-րդ օրենքի ընդունման 45-ամյակը: Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:


Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին իր խոսքում, մասնավորապես, նշել է. «1965 -ին այդ օրենքի ընդունումը ապացուցեց մեր երկրի նվիրվածությունը ազատության, խաղաղության, արդարադատության եւ մարդու իրավունքների գաղափարներին: Այդ որոշումը ցույց տվեց նաև, որ ապագան կառուցելու համար անհրաժեշտ է լավ հիշողություն ունենալ:

 

Նա նաև ասել է, որ Ուրուգվայի ժողովուրդը այդ օրենքով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին` իր իրավունքների վերականգման համար տարվող պայքարում՚:

 

Ընթերցվել է այդ առիթով Դանիլո Աստորիին ուղղված ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Ուրուգվայի խորհրդարանի ընդունած այս օրինագիծը, որի 45-ամյակը լրացավ այս տարի, նշանակալից է ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը մոռացումից ու ժխտումից դուրս բերելու առումով, այլև մեծ խթան է այս խնդիրը միջազգային օրակարգում պահելու համար: Դուք սկիզբ եք դրել մի գործընթացի, որին ավելի ուշ միացան այլ երկրներ և խորհրդարաններ»:

 

Այս մասին տեղակացնում է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունը: