Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք քննարկել ենք ՀՀ դատաիրավական բարեփոխումների հետ կապված հիմնական հեռանկարները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
«Փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունենք, ինչպե՞ս դրանք լուծենք: Մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում, որի հիմնական մասը հասանելի է եղել, դուք լսել եք մոտեցումները: Այն, որ դատաիրավական համակարգում մենք ունենք խնդիրներ, դա ընդունում էին բոլորը, այդ թվում՝ դատական իշխանության ներկայացուցիչները: Դատական իշխանությունը պետք է երկրում ժողովրդավարական զարգացումներին համարժեք քայլի»,- նշեց նա:
Թե ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, Վարդանյանը նախընտրեց դրանց, առանձնահատկությունների, գործիքակազմի հետ կապված մեկնաբանություններ առայժմ չանել: Միաժամանակ նշեց՝ դատարանների մուտքերի արգելափակումը հետևանք է վստահության մակարդակի բացակայության: «Դատական իշխանության միակ հիմքը սեփական հեղինակությունն է, այն այլ հենարան չունի»,- ընդգծեց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ մայիսի 24-ին անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լսումներ են լինելու խորհրդարանում: «Անցումային արդարադատության հետ կապված հարցեր են քննարկվելու, որից հետո մենք կունենանք հստակ դիրքորոշումներ՝ և՛ ձևաչափի, և՛ բովանդակության վերաբերյալ»,- նշեց Վարդանյանը: