կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-22 23:03
Աշխարհ

Պուտինը՝ վագրերի պաշտպան

Պուտինը՝ վագրերի պաշտպան

Նոյեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Վագրերի պահպանման միջազգային համաժողով: Մասնակցում են 13 այն երկրները, որոնց տարածքում դեռ վայրի վագրեր կան: Համաժողովն անցկացվում է Վլադիմիր Պուտինի և Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զոլիքի նախաձեռնությամբ:

 

Համաժողովը քննարկում է մի ծրագիր, որի նպատակն է մինչև 2022թ.՝ չինական օրացույցով վագրի հաջորդ տարում, կրկնապատկել վագրերի գլխաքանակը: Այսօր աշխարհում վայրի բնության մեջ ապրում է ընդամենը 3200 վագր: «Վագրերի գլխաքանակը հնարավոր է կրկնապատկել: Դրա համար անհրաժեշտ է պահպանել նրանց բազմացման համար նպաստավոր տարածքները, արգելենք վագրերի անօրինական որսն ու առևտուրը: Մենք պետք է որսագողերին տեսնենք ճաղերի ետևում, և ոչ թե՝ վագրերին»,- համաժողովում ասել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զոլիքը:

 

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ջիմ Լիփը հիացմունքով նշել է, որ Պուտինը նախանձախնդիր վերաբերմունք ունի վագրերի նկատմամբ՝ ավելացնելով, որ առաջին անգամն է, որ երկրի ղեկավարները հավաքվում են՝ ընդամենը մեկ ցեղատեսակ փրկելու նպատակով:

 

«Եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն, 2022-ին վագրերն անհետացած կլինեն»,- իր մտահոգությունն է հայտնել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ջիմ Լիփը: