Ֆրանսիայի նոր կառավարությունը հին ղեկավարի գլխավորությամբ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ֆրանսուա Ֆիլոնին վերանշանակել է որպես նոր կառավարության գլուխ: Սա Ֆիլոնի երրորդ շրջանն է կառավարության գլխի պաշտոնում: Մեկ օրվա քննարկումներից և խոսակցություններից հետո, չնայած արդյունքում որոշումը Սարկոզիինն է եղել, Ֆիլոնը կիրակի երեկոյան հայտարարեց նոր կառավարության կազմը: Քաղաքագետները համոզված են, որ քանի որ կառավարությունը կազմված է նախագահին սատարող կուսակցության շուրջ, այն աշխատելու է 2012 թ.-ի ընտրություններին Սարկոզիի վերընտրման ուղղությամբ: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև կառավարության կառուցվածքում՝ 37 նախարարների փոխարեն մնացել են 30-ը: Իսկ ձախակողմյան իշխանության ներկայացուցիչներից և մեկը չի մնացել կառավարությունում: