Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարաններն արգելափակելու մասին վարչապետի կոչից հետո ես անմիջապես հայտարարությամբ հանդես եկա. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` նշելով, որ ծանոթ է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։
Թաթոյանը մանրամասնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ դատարաններն արգելափակելու կոչից հետո ինքը հանդես է եկել կոշտ և տեղին արձագանքով. «Կարծում եմ, որ իմ արձագանքը ճիշտ էր և տեղին: Իմ արձագանքը վերաբերում էր մասնավորապես այն պաշտոնյաներին, ովքեր կոչեր էին անում գնալ ու արգելափակել դատարանների մուտքերը: Սա անթույլատրելի է: Յուրաքանյուր հանրային պաշտոն զվաղեցնող մարդ ունի կոնկրետ կարգավիճակ, ինչը պետք է պահպանվի»,- պարզաբանեց նա` միաժամանակ կարևորելով նաև դատարանների անկախության պահպանումը:
ՄԻՊ-ն իր խոսքում հավելեց նաև, որ Վենետիկի հանձնաժողովը անդրադարձել է խորհրդարանին։
Թաթոյանի համոզմամբ` իշխող խմբակցության ցանկացած ներկայացուցիչ պետք է նկատի ունենա, որ իր կողմից արած ցանկացած հայտարարություն, որն առնչվում է այդ հարցերին, միջազգային կազմակերպությունը կարող է ընկալել որպես կառավարության թաքնված դիրքորոշում. «Դրա համար է նաև, որ ես գտնում եմ՝ այդ առումով պետք է հստակ ունենանք տարանջատում, թե իրավասության, թե կարգավիճակների առումով»,- կարծիք հայտնեց նա:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցին և առհասարակ տոտալ վեթինգից հրաժարվելու թեմային, ապա Թաթոյանի պնդմամբ` այդ հարցի հասցեատերը կառավարությունն է. «Ինչ էլ լինի, մենք պետք է, ցանկացած հարց մենք պետք է դիտարկենք գործող սահմանադրության և օրենքներին համապատասխան, և իրավունք չունենք թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է խախտել Սահմանադրությունը կամ օրենքը, որովհետև դա կարող է նաև դատական իշխանության դեպքում կարող են բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա»,-եզրափակեց նա: