կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 15:10
Աշխարհ

Մամեդյարովն անդրադարձել է Արևելյան գործընկերության տապալված հռչակագրին

 Մամեդյարովն անդրադարձել է Արևելյան գործընկերության տապալված հռչակագրին

Արդեն տեղեկացրել ենք, որ Բրյուսելում երեկ ավարտվել է Արևելյան գործընկերության  ծրագրի 10-ամյակին նվիրված նիստերի առաջին օրը:

Ըստ Minval.az-ի, որը հղում էր անում Радио Свобода-ին,  գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է հանդիսավոր հռչակագիր, սակայն մասնակից երկրները հատուկ կարգավիճակի չեն արժանացրել փաստաթուղթը, և դրա տակ ստորագրել է միայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նշվում էր, որ Բաքուն հրաժարվել է ստորագրել այն, քանի որ դրանում հրաժարվել են ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին դրույթը: Ըստ ադրբեջանական կայքի` պաշտոնական Բաքուն արգելափակել է կոմյունիկեն:

Ուկրաինան և Վրաստանը դժգոհություն են հայտնել, որ ծրագրի առանձին մասնակիցների` եվրոպական ինտեգրման ձգտման մասին հղումը բացակայում է:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իրավիճակը, ասել է, որ հռչակագրի հետ կապված Բաքվի բողոքը պետք է ուղարկվի ԵՄ ղեկավարությանը և կազմակերպությունում նախագահող Ռումինիային:

«Վստահ եմ, որ հռչակագիրը բավարար չէր ոչ միայն Ադրբեջանի, այլև այլ երկրների համար: Երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել, որ հռչակագիրը բավարար չէ մեզ համար: Հատկապես, եթե խոսքը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների մասին է»,- ասել է նա: