կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 12:48
Քաղաքական

Մենք փաստացի ունենք մի իշխանություն, որը դեմ է Հայաստանի անկախության հռչակագրին. Անդրանիկ Թևանյան

Այս քննարկմանը գալուց առաջ շատ փոքր հույս ունեի, որ միասնական դիրքորոշում կլինի Շուշիի հռչակագրի մասով, բայց անկեղծ եմ ասում՝ զարմացած եմ այն առումով, որ այս օրը, փաստորեն, դարձավ պատմական օր, և այսուհետ մեր ներքաղաքական գործիքակազմը, ներքին պայքարի, անվտանգային հարցերի և այլնի մեր մոտեցումները բովանդակային վերանայման պետք է ենթարկվեն․ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Մենք այսօր փաստացի լսեցինք «Քաղաքացիական պայմանագրի» կողմից Հայաստանի անկախության հռչակագրի դեմ ուղղված հայտարարություն: Այստեղ մոտեցումներ են փոխվելու, ժողովո՛ւրդ, մենք այլ ուժի հետ գործ ունենք, որի դեմ պայքարի գործիքակազմերն էլ պետք է այլ լինեն այն առումով, որ մենք փաստացի ունենք մի իշխանություն, որը դեմ է Հայաստանի անկախության հռչակագրին և կողմ է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելուն: Ինչ վերաբերում է այն մոտեցումներին, թե իբր՝ Հայաստանի ԱԳՆ-ն արել է, դա մեր իշխանության հայտարարությունն է, և մենք դրան ավելացնելու բան չունենք. ուրեմն ՀՀ ԱԳՆ-ն դա արել է հունիսի 15-ին և 17-ին, երբ այլ իշխանություն էր, դա «Իմ քայլը» դաշինքի իշխանությունն էր, դա նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած պրոցեսների ժամանակ հնչած հայտարարություն էր, և դրանից հետո հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ձևավորվել է նոր իշխանություն»,- ընդգծեց պատգամավորը:

Ավելին՝ տեսանյութով: