Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Կ.-ին` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, և նրա ուղևորներ` 1996 թ. ծնված Էրիկ Բ.-ին, 1988 թ. ծնված Կարեն Ռ.-ին, 1990 թ. ծնված Հայկ Գ.-ին և 1984 թ. ծնված Հակոբ Խ.-ին` «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, ու նրա ուղևոր, 1988 թ. ծնված Պարգև Մ.-ին:
Խուզարկությամբ Կարեն Ռ.-ի մոտից հայտնաբերվել է 8,5 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:
Հայկ Գ.-ն ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 2 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, իսկ Հակոբ Խ.-ն իր ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 19 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, որը գնել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ Սերոբից:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: