|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Պոլսի Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է 10 և վիրավորվել 15 մարդ:
Ինչպես տեղեկացնում է AA-ն, պայթյունի պատճառը դեռևս հետաքննվում է: Չի բացառվում ահաբեկչության վարկածը:
Նշենք նաև, որ քիչ առաջ պայթյունի մասին լուրերի հրապարակումն անհայտ պատճառներով արգելվեց: