կարևոր
292 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-11 09:40
Քաղաքական

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել. «Հրապարակ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 10-11-ին կայանալիք «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» Փարիզի 9-րդ խաղաղության համաժողովին: Փարիզից նա ուղիղ կմեկնի Անթալիա՝ COP31-ին մասնակցելու, եւ բաց կթողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նույն օրերին տեղի է ունենալու Մոսկվայում։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրության հարցում ՀՀ իշխանությունները կողմնորոշվում են հօգուտ վերջինի, անգամ փորձում են սադրել ՌԴ-ին, որ Հայաստանին իրենք դուրս թողնեն ՀԱՊԿ-ից։

Սակայն ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել` ոչ թե հանելու են Հայաստանին, այլ որոշում կկայացվի «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու» մասին՝ այդպիսով վերջնական որոշումը թողնելով Փաշինյանին։ Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշեր հեռացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առնվազն մենք կազատվենք դուրս գալու կամ դուրս չգալու դիլեմայից»,- նշել էր նա»։