կարևոր
784 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-10 16:09
Աշխարհ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել. Լավրով

ՀՀ-ն ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել. Լավրով

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նման հայտ չի ստացվել, ինչպես չի ստացվել նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հայտ», - լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքներով։