|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հունաստանի Կրետե կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում անցկացվել է 6 խաղափուլ։ 12 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնում են 58 շախմատիստներ։
Մինչեւ 8 տարեկան պատանիների խմբում Ռաֆայել Զաքարյանը ունի 5.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Մինչեւ 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն ունի 5 միավոր և կիսում է 2-3-րդ հորիզոնականները։
Մինչեւ 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները։
Մինչեւ 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 3-5-րդ հորիզոնականները։
Մինչեւ 12 տարեկան պատանիների խմբում Հարություն Դերմենջյանը ունի 5 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները։
Մինչեւ 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանն ունի 5 միավոր և կիսում է 3-8-րդ հորիզոնականները։
Առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ։