կարևոր
397 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-10 23:29
Աշխարհ

Հորմուզի նեղուցում մեկ օրում երրորդ լցանավն է պայթել. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում մեկ օրում երրորդ լցանավն է պայթել. ԻՀՊԿ

Երեքշաբթի օրը երրորդ լցանավն է պայթել ծովային ականի վրա՝ Հորմուզի նեղուցով Իրանի կողմից չթույլատրված երթուղով անցնելիս։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ լցանավը հրդեհվում է նեղուցի արևելյան հատվածում, իսկ ծուխը պատել է ջրային ուղու երկինքը։

Իրանի զինվորականների պնդմամբ՝ նեղուցի հարավային հատվածում ամերիկյան ռադիոլոկացիոն համակարգերի և առափնյա նավիգացիոն միջոցների ոչնչացումից հետո լցանավերը փորձում են անցնել չթույլատրված երթուղիներով՝ բախվելով բազմապատիկ ավելացած վտանգների և պայթելով ականների վրա։