կարևոր
190 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-10 23:17
Հասարակություն

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 166000 ԱՄՆ դոլար ներդրում կկատարի ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանության նպատակով։

2005թ․ ի վեր Հիմնադրամը ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Հայաստանում՝ հատկացնելով ավելի քան 1․8 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության բաժնի ղեկավար Գրիֆին Ռոզելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը, որի շրջանակում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն Խորեն Տեր-Հարությանի՝ Վաղարշապատում գտնվող թանգարանում` ապահովելով արվեստագետի 261 ստեղծագործությունների պատշաճ պահպանությունն ու ցուցադրությունը։