|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիան ավելացրել է Ադրբեջանից բնական գազի մատակարարումը Իրանից կապույտ վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրներից հետո։ Այս մասին երկուշաբթի ժողովրդին ուղղված ուղերձում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր և Իրանի միջև գործող գազատարում տեղի ունեցած վթարի պատճառով բնական գազի մատակարարումների նվազում է գրանցվել։ Մենք պայմանավորվեցինք Իրանի հետ, որ անսարքությունների վերացման աշխատանքները թողնենք տաք ամիսներին, ապա վերսկսեցինք բնական գազի մատակարարումը։ Մենք ավելացրել ենք Ադրբեջանից գնվող բնական գազի ծավալը: Մենք օգտագործել ենք Տուզ-Գյոլյու և Սիլիվրի ստորգետնյա գազի պահեստարանները»,- ասել է Էրդողանը։
Հունվարի 28-ին թուրքական նավթագազային Botas ընկերությունը հայտարարել էր Իրանից սահմանափակ ծավալով գազի մատակարարումների վերականգնման մասին։
Հունվարի 17-ին Իրանից Թուրքիա գազի մատակարարումները կրճատվել էին մինչև օրական պայմանագրային ծավալի մեկ երրորդը։
Իրանը Թուրքիային մատակարարում է տարեկան միջինը 10 միլիարդ խորանարդ մետր գազ Թենգիզ-Անկարա գազատարով։ Վերջին տվյալներով՝ 2021 թվականին իրանական գազի մասնաբաժինը Թուրքիայի էներգետիկ հաշվեկշռում կազմել է մոտ 16 տոկոս։