|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա մի տղայի։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Ինչպես հայտնում է, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։