կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-15 18:51
Աշխարհ

Կանադայի ափերի մոտ նավ է խորտակվել, որում գտնվել է անձնակազմի 24 անդամ

Կանադայի ափերի մոտ նավ է խորտակվել, որում գտնվել է անձնակազմի 24 անդամ

Կանադայի ափերի մոտ իսպանական Villa de Pitanxo ձկնորսական նավի խորտակման հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, հաղորդում է Faro de Vigo-ն։

Նշվում է, որ նավը շրջվել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում։ Նավի վրա գտնվել է անձնակազմի մոտ 24 անդամ՝ Իսպանիայի 18, ինչպես նաեւ Պերուի եւ Գանայի քաղաքացիներ։  

Խորտակված նավի մոտ փրկարարները հայտնաբերել են չորս փրկարար լաստանավ։ Դրանցից երկուսը դատարկ են եղել, մեկում հայտնաբերվել են երեք փրկվածներ հիպոթերմիկ շոկի վիճակում։ 

Միջադեպը տեղի է ունեցել ափից մոտ 250 մղոն (402,3 կմ) հեռավորության վրա: Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Իսաբել Ռոդրիգեսը հայտնել է, որ թագավորության իշխանությունը հետեւում է որոնողափրկարարական օպերացիային։