| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին ընտրվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով 2025–ի հունվարի 1–ից: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Գլխավոր ասամբլեան անդամներին ընտրել է հունիսի 6–ին:
Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել պարտադիր որոշումներ, ինչպիսիք են, օրինակ, պատժամիջոցների կիրառումը և ուժի կիրառման թույլտվությունը: Այն ունի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ն:
Մնացած 10 անդամներն ընտրվում են, ամեն տարի հինգ նոր անդամներ են միանում: Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Շվեյցարիային և Մոզամբիկին: