կարևոր
460 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-11 11:53
Հասարակություն Քաղաքական

Մաղթում եմ՝ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան

Մաղթում եմ՝ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան

Նիկոլ Փաշինյանի՝ այս տարիների վարած քաղաքականությանը հետևելով՝ ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ նա ի վերջո կգնա Ամուլսարի խնդրահարույց ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհով։ Այս մասի գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը։

«Ես առհասարակ անեծքներ հնչեցնել չեմ սիրում, առավել ևս՝ երբ տղամարդն է դա անում։ Բայց այս անգամ մի մաղթանք ունեմ։

Ես հավատում եմ բնության, առավել ևս՝ լեռների հզոր էներգիային։

Ուստի մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին և այդ որոշմանն աջակցած բոլոր անձանց։

Լեռները հազարամյակների պատմություն ունեն, իսկ մարդկային որոշումների հետևանքները երբեմն շատ ավելի երկար են ապրում, քան դրանք կայացնողները...»,-գրել է բնապահպանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ տրվում է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը։