|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Ռոսպոտրեբնադզորն արգելել է մի շարք արտադրողների վրացական ալկոհոլի և ըմպելիքների ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում: Խոշորագույն առևտրային ցանցերից մեկի զրուցակիցը նույնպես ՌԲԿ-ին հաստատել է, որ «նման նամակ ստացվել է»:
Փաստաթղթի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան ներդրվել է ժամանակավոր սանիտարական միջոց՝ երկրի տարածքում այն արտադրանքի ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ, որը չի համապատասխանում օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական ցուցանիշների, ինչպես նաև անվտանգության ցուցանիշների սահմանված պահանջներին:
Մասնավորապես, արգելքի տակ են հայտնվել՝ «Թելիանի Վելի» ԲԲԸ արտադրողի գինին, «Թբիլվինո» ԲԲԸ արտադրողի գինին, «Ասկանելի եղբայրներ» ՍՊԸ արտադրողի գինին և կոնյակը, «Վայնմեն» ՍՊԸ արտադրողի գինին, «Վրացական գարեջրային ընկերություն» ԲԲԸ արտադրողի գարեջուրը, Coca-Cola ուժեղ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքը Վրաստանից, «Հելսի վոթեր» արտադրողի «Նաբեգլավի» հանքային ջուրը:
Հիշեցնենք, որ ապրիլին Ռոսպոտրեբնադզորը կասեցրել էր Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգի պատճառով: Ջրում հայտնաբերվել էր հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում: