|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։
«Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր երկրների ղեկավարների վրա»,- ասել է Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով նաև իշխանական շրջանակների կողմից տարածվող կոնկրետ ձևակերպմանն ու թեզին, թե ինքը «Պուտինի добро»-ով է գործում.
«Ես Պուտինի «добро»-ով չեմ եկել, դուք գիտեք՝ այդ ամենն ինչպես է եղել։ Ես «добро»-ի կարիք չունեմ, որպեսզի պայքարեմ մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ»։