Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով հերթական բողոքի ակցիան է ընթանում ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Բողոքի ակցիա իրականացնող` Բաբայանի կողմնակիցները կրում են «Ազատություն Սամվել Բաբայանին», «Ազգն ունի Ձեր կարիքը» գրություններով պաստառներ:
Նշենք, որ ավելի վաղ Սամվել Բաբայանի աջակիցներին էր ընդունել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը և հայտնել, որ Սամվել Բաբայանի գործով որոշում կկայացվի ամենակարճ ողջամիտ ժամկետում: Նա նաև ասել էր, որ այդ գործով բերված 3 բողոքներին էլ ընթացք է տրվել: Նշենք, որ Վճռաբեկ դատարանը Բաբայանի վերաբերյալ գործը վարույթ էր ընդունել մայիսի 25-ին:
Պաշտպանական կողմը ներկայացրել էր նաև Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորների երաշխավորությամբ։ Այս միջնորդությունից հետո «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թևանյանը ենթադրել էր, որ նույն օրը Բաբայանին ազատ կարձակեն: Ժամեր շարունակ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի առջև Բաբայանի ազատ արձակմանն էին սպասում նրա կողմնակիցներն ու լրագրողները, մինչդեռ նա այդպես էլ դուրս չեկավ կալանավայրից:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը: