|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արցախի 44-օրյա պատերազմի օրերից հայտնի լուսանկարի տղային՝ Ալբերտ Հովհաննիսյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պետք է շնորհվեր «Արիության համար» մեդալ, որը մինչ օրս չի շնորհվել ընտանիքին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«Մինչ այսօր մեդալը չի հանձնվել մեզ և կա միայն հրամանագիրը: Մեդալը չի շնորհվել, իսկ ես անգամ ցանկություն չունեմ ինչ-որ մեկի հետ կապ հաստատել և հասկանալ՝ ինչու ամիսներ անց հետմահու մեդալը չի շնորհվել»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում արեց հրապարակում, որտեղ նշված էր՝ Արցախը բարձր է գնահատում հերոսի սխրանքը, և Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: