կարևոր
253 դիտում, 45 րոպե առաջ - 2026-09-22 22:48
Տարածաշրջան

Թուրքիայում կա 4000-ից ավել գերհարուստ մարդ

Թուրքիայում կա 4000-ից ավել գերհարուստ մարդ

«Knight Frank Wealth Report» միջազգային անշարժ գույքի խորհրդատվական ընկերությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ կան մեծ թվով գերհարուստ մարդիկ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներ է, որտեղ կա 251.352 գերհարուստ մարդ։ 2-րդ տեղում Չինաստանն է (121.677), 3-րդ տեղում Գերմանիան (38.215), 4-րդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (27. 876), իսկ 5-րդ տեղում՝ Ֆրանսիան (21.518)։

Ցանկում ներառված է նաև Թուրքիան, որը 4208 գերհարուստ քաղաքացիներով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։