|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվը հասել է 12-ի, կան 500—ից ավել վիրավորներ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, ժամը 18:00-ի դրությամբ եղել է 107 հետցնցում: Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են 17 շենքերում:
Որոնողական աշխատանքներին են միացել նաև հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը:
Հոկտեմբերի 30-ին տեղական Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիրի մարզի Սեֆերհիսար քաղաքը: