|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12.18-ին, ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևանյան խճուղում հարսանեկան շարասյան ավտոմեքենայից կրակոցի ձայն է լսվել։
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախնական տվյալներով գազային ատրճանակից օդ է կրակել Կոտայքի մարզի Բուժական գյուղի 39-ամյա բնակիչը։
Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։