կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 12:55
Հասարակություն

Գեղարքունիքում հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել

Գեղարքունիքում հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել

Գեղարքունիքի մարզում փետրվարի 23-ին կրակոցներ են հնչել. երեկոյան Ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող  «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը և 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։

Ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են չակերտավոր հերոսներին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։  Հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք հրացանները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։